Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Ժնև- 2» համագումարը չկայացավ. ընդդիմությունը չէր ներկայացել

«Ժնև- 2» համագումարը չկայացավ. ընդդիմությունը չէր ներկայացել
25.01.2014 | 16:49

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 23-ին կայացավ Սիրիայի իրավիճակի կարգավորմանն ուղված «Ժնև-2» խաղաղության համագումարը: Կլոր սեղանի շուրջ բանակցություններ վարելու և երկխոսության միջոցով Սիրիայի խնդիրներին լուծում տալու վերաբերյալ համաձայնության էին եկել երկու կողմերն էլ` և՛ Սիրիայի կառավարությունը, և՛ ընդդիմությունը: Կողմերը պետք է հանդիպեին հունվարի 24-ին: Այս առիթով Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար ՈՒալիդ Մուալիմն ու Սիրիայի Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբոն ցանկանում են քննարկել Սիրիայի առջև ծառացած մի շարք խնդիրներ: Մինչդեռ, ավելի ուշ պարզ դարձավ, որ «Ժնև- 2» միջազգային համագումարը տեղի չի ունեցել: Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միդադը հայտարարել է, որ նախատեսված հանդիպումը չի կայանա և խնդրել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցչին իր հետ առանձին հանդիպել: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ ընդդիմութունը պատրաստ չէ երկխոսությանը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբանը: Սիրիայի տեղեկատվության նախարար Ահմադ ազ Զոուբին նշել է, որ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի բանագնաց Ախդար Իբրահիմին հաջողվել է հանդիպել կառավարական պատվիրակության հետ: Նա հույս է հայտնել, որ ընդդիմության պատվիրակությունը չի խախտի նախնական պայմանավարվածությունը և կներկայանա հանդիպմանը տեղական ժամանակով 16:00-ին: Սական վերջինս խախտել է պայմանավորվածությունը: Նշենք, որ սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված «Ժնև- 2» միջազգային համաժողովի մեկնարկը տրվեց հունվարի 22-ին, որին մասնակցում էին շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ: Այն միտված էր խաղաղ ճանապարհով հասնելու սիրիկան ճգնաժամի հանգուցալուծմանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ